Apple-ը կվիճարկի Իռլանդիային փոխհատուցում վճարելու Եվրահանձնաժողովի որոշումը

Հրապարակող՝

applesecret

Ամենադիտվածներ

Apple ամերիկյան ընկերությունը դատարանում կվիճարկի չարդարացված հարկային արտոնությունների համար Իռլանդիային 13 մլրդ եվրո փոխհատուցում վճարելու վերաբերյալ Եվրահանձնաժողովի որոշումը: Այս մասին հաղորդում է Reuters-ը:

Համաձայն աղբյուրի տեղեկությունների՝ սպասվում է, որ ընկերության՝ վեց հոգուց բաղկացած պատվիրակությունը սեպտեմբերի 17-ին Լյուքսեմբուրգում կմասնակցի ԵՄ-ի ընդհանուր դատարանի նիստին: Գործի շուրջ լսումները երկու օր կտևեն:

Սեպտեմբերին Իռլանդիայի ֆինանսների նախարար Պասկալ Դոնոհյուն հայտնել է, որ Apple-ը 14,3 մլրդ եվրո է փոխանցել Իռլանդիայի կառավարության կողմից հատուկ ստեղծված ավանդային հաշվին՝ որպես փոխհատուցում չարդարացված հարկային արտոնությունների համար: Դրանից 1,2 մլրդ եվրոն կազմել են տոկոսները ժամկետանց վճարումների համար:

Ամենաթարմ