Apple-ը ապագայում կթողարկի պատմության մեջ ամենամեծ iPad-ը-Azat TV
Գիտություն
21:00 21/12/2021

Apple-ը ապագայում կթողարկի պատմության մեջ ամենամեծ iPad-ը

Apple ընկերությունը հսկայական պլանշետի վրա է աշխատում, որը կդառնա պատմության մեջ ամենամեծ iPad-ը: Այս մասին հայտնել է Bloomberg-ի սյունակագիր Մարկ Գուրմանը:

Ինչպես նշվում է, պլանշետը բառացիորեն կկառուցվի 15 դյույմ անկյունագծով էկրանի շուրջ: Այն կկարողանա համալրվել հզոր չիպով և բարելավված դիմացի տեսախցիկով՝ նախատեսված տեսաժողովների համար: Ակնկալվում է, որ սարքը կհամալրվի հատուկ հենարանով կամ պատին ամրացնելու հարմարանքով:

Ենթադրվում է, որ iPad-ը հնարավոր կլինի կիրառել որպես խելացի էկրան տան համար: Նորույթը կթողարկվի 2023 թվականից ոչ շուտ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ