fbpx
ՏՏ
02:00 29/11/2019

Apple-ը մտադիր է թողարկել իր մոդելների շարքում ամենամեծ և ամենափոքր էկրաններով հեռախոսները

Ամերիկյան Apple ընկերությունն մտադիր է ստեղծել է իր մոդելների շարքում ամենամեծ և ամենափոքր էկրաններով հեռախոսներ։ Այս մասին նշված է ETNews կորեական կայքում հրապարակված զեկույցում:

Ըստ աղբյուրի՝ տեխնոլոգիական հսկան պլանավորում է ստեղծել ավելի փոքր՝ 5,4, 6,1 դյույմանոց մոդելներ, ինչպես նաև ավելի մեծ՝ 6,7 դյույմանոց էկրանով մոդել, որն ամենամեծն է լինելու նախկինում թողարկված բոլոր iPhone-ների շարքում:

2020 թվականին սպասվող հեռախոսները կունենան OLED էկրան, որոնց արտադրողը Samsung ընկերությունն է:

Սարքը, ինչպես հայտնում են, նման կլինի iPhone 8-ի դիզայնին, սակայն կներկայացվի Apple-ի նորագույն պրոցեսորով, iPhone 11-ի A13 Bionic չիպով, սակայն կունենա 1 ԳԲ-ով պակաս օպերատիվ հիշողության ծավալ, քան այլ պրեմիումային մոդելներ ունեն:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ