fbpx
ՏՏ

Apple-ի գլխավոր դիզայները հեռանում է պաշտոնից

Apple-ի գլխավոր դիզայներ Ջոնի Այվը, ով ընկերությունում աշխատել է 27 տարի, լքում է այն։ Ինչպես գրված է տեխնոլոգիական հսկայի պաշտոնական կայքում՝ Այվը միտված է LoveFrom անունով ստուդիա բացել, որը ստեղծարարական գործակալություն է և նախևառաջ կհամագործակցի Apple-ի հետ։ Դիզայներն այս տարի դուրս կգա ընկերությունից, իսկ LoveFrom -ը իր աշխատանքը պաշտոնապես կսկսի 2020 թվականին։

«Ջոնին եզակի դեմք է դիզայնի աշխարհում, և իր դերն անհնար է չգերագնահատել Apple-ի վերածնունդի մեջ․ սկսած 1998 թվականի հեղափոխական iMac-ով, վերջացրած iPhone-ով և աննախադեպ Apple Park-ով, որում նա վերջերս շատ ուժ ու եռանդ է ներդրել», — դիզայների հեռանալը մեկնաբանել է Թիմ Քուքը։ Նա նաև ասաց, որ շատ ուրախ էր աշխատել Ջոնիի հետ և սպասում է նրանց հետագա համագործակցությանը։

Շարունակությունը կարող եք կարդալ news.1dr.am բլոգում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ