fbpx
ՏՏ

Apple-ը հետ կկանչի MacBook Pro նոութբուքերի մի մասը

Apple-ը հայտարարել է MacBook Pro նոութբուքերի մի մասի հետկանչի մասին։ Պատճառը դրանց գերտաքացման ու մարտկոցի այրման վտանգն է։ Այս մասին հաղորդում է RBK-ն:

«Apple-ը պարզել է, որ ավելի հին սերնդի 15-դյույմ MacBook Pro-ի սահմանափակ քանակում մարտկոցը կարող է գերտաքանալ և հրդեհային ապահովության համար վտանգ ներկայացնել»,-նշված է ընկերության հաղորդագրությունում:

Խոսքը Retina դիսփլեյով 15-դյույմ սարքերի մաիսն է, որոնք հիմնականում վաճառվել են 2015-ի սեպտեմբերից մինչև 2017-ի փետրվար:

Պարզելու համար՝ այրդյոք նոութբուքը մարտկոցի փոխարինման ծրագրի մեջ մտնում է, թե ոչ, կարելի է իմանալ սերիական համարով:

Apple-ը այդ սարքերի սեփականատերերին առաջարկում է անվճար փոխարինել մարտկոցները սպասարկման կենտրոններում կամ ընկերության խանութերում:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ