fbpx
ՏՏ

05:00 6/7/2019

Apple-ը կշտկի MacBook-ի գլխավոր թերություններից մեկը

Apple-ը մտադիր է իր հաջորդ մոդելներում շտկել MacBook-ի գլխավոր թերություններից մեկը:

Նոութբուքերի իր նոր մոդելներում Apple-ը ստեղնաշարի աշխատանքի նոր մեխանիզմ կկիրառի։ Այն կփոխարինի «թիթեռնիկի» մեխանիզմին, որը քննադատվել էր օգտատերերի կողմից։ Այս մասին ասել է KGI վերլուծաբան Մին-Չի Կուոն:

MacBook Pro-ն նոր ստեղնաշար կստանա 2020 թականին: Ստեղնաշարի ամրացման համար ապակեպլաստ կօգտագործվի։

Թարմացված երրորդ սերնդի «թիթեռնիկը» պետք է լուծի ստեղնաշարի խնդիրը. հաճախ ստեղնաշարի մեջ կեղտի կտորներ էին հայտնվում, որոնք գրեթե անհնար էր լինում հանելը:

 

Վերեվ