fbpx
ՏՏ

Apple-ը այս ամիս սեփական բանկային քարտեր կթողարկի

Apple ընկերության գլխավոր տնօրեն Թիմ Քուկը հայտնել է, որ օգոստոսին ընկերությունը կթողարկի սեփական բանկային քարտերը, իսկ ընկերության աշխատակիցներն արդեն օգտվում են Apple Card-ի թեստային տարբերակից: Այս մասին հայտնում է The Verge հարթակը:

Քարտերի վրա, չիպից և քարտի տիրոջ անունից պատկերված կլինի նաև Apple ընկերության լոգոն:

Նշվում է, որ, ի տարբերություն սովորական պլաստիկ քարտերի, Apple Card-ի օգտագործման ժամկետը, 16 նիշանոց համարը և CVV կոդը ֆիզիկական քարտի վրա նշված չեն լինի:

Հավելյալ ապահովության համար, քարտի համար յուրաքանչյուր գործարքի ժամանակ պատահականության սկզբունքով նոր թվեր և կոդ կստեղծվեն:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ