fbpx
Աշխարհ
22:30 28/09/2019

Apple-ը ֆիլմերը սթրիմինգային ծառայությունում տեղադրելուց առաջ կցուցադրի կինոթատրոններում

Apple-ն իր ֆիլմերը սթրիմինգային ծառայությունում տեղադրելուց առաջ կցուցադրի կինոթատրոններում: Այդ մասին հայտնում է The Wall Street Journal (WSJ)-ը։

Ինչպես հայտնել են պարբերականին՝ այդպիսով ընկերությունը մտադիր է ներգրավել հայտնի ռեժիսորների և պրոդյուսերների և խուսափել Հոլիվուդի հետ տարաձայնություններից, որոնք առաջացել են Netflix-ի մոտ:

Apple-ի ռազմավարությունն ավելի նման է Amazon-ի ռազմավարությանը, որն իր «Մանչեսթրը ծովի մոտ» ֆիլմը 3 ամիս ցուցադրեց կինոթատրոններում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ