fbpx
ՏՏ

Apple-ը macOS Catalina օպերացիոն համակարգի նոր տարբերակ Է թողարկել

Apple ընկերությունը անհատական համակարգիչների և սերվերների համար macOS Catalina օպերացիոն համակարգի նոր տարբերակ Է թողարկել։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ընկերության մամուլի ծառայությունը:

Ինչպես նշվում Է հաղորդագրության մեջ՝ օգտատերերը մուտքի հնարավորություն են ստանում Apple Arcade նոր ծառայություն, որտեղ հավաքված են նոր համակարգչային խաղեր: Բացի այդ, օպերացիոն համակարգը պարունակում Է Apple Music, Apple Podcast և Apple TV հավելվածների նորացված տարբերակները:

Sidecar նոր գործառույթը հնարավորություն Է տալիս iPad-ն օգտագործել որպես լրացուցիչ դիսփլեյ կամ Apple Pencil սարքի օգտագործմամբ տեղեկատվության ներմուծման համար: Voice Control գործառույթը ապահովում Է ձայնով կառավարելու հնարավորությունը.

Մեկ այլ նոր գործառույթ՝ Mac Catalyst կոչվող դյուրացնում Է անկախ մշակողների կողմից նոր հավելվածների ստեղծման հնարավորությունը, իսկ Screen Time գործառույթն «առաջին անգամ օգտատերերին հնարավորություն կտա տեսնել, թե որքան ժամանակ են նրանք ծախսում հավելվածների օգտագործման և կայքերից օգտվելու վրա»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ