fbpx
Իրավական
20:45 17/03/2020

Ապրանքների թանկացման լուրերի հետ կապված ՏՄՊՊՀ-ն զգուշացրել է տնտեսվարողներին

ՏՄՊՊՀ-ն այսօր հայտարարություն է արել, որում զգուշացում է հղել տնտեսվարողներին՝ նշելով, որ արտակարգ դրության ժամանակ իրավախախտում թույլ տալը կարող է դիտարկվել որպես ծանրացնող հանգամանք:

«Հաշվի առնելով մամուլում եւ սոցիալական ցանցերում սննդամթերքի եւ առաջին անհրաժեշտության ապրանքների գների բարձրացման, ապրանքային շուկայում ապրանքների պակասուրդի եւ մի շարք այլ խնդիրների վերաբերյալ հաճախ բարձրացվող մտահոգությունները՝ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այսօր տեղի ունեցած նիստում որոշում է կայացրել զգուշացում տալ սննդամթերքի եւ առաջին անհրաժեշտության ապրանքների իրացմամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտներին:

Հանձնաժողովը հարկ է համարում տեղեկացնել, որ արտակարգ դրության պայմաններում տնտեսվարող սուբյեկտների կողմից իրավախախտում կատարելու փաստը կգնահատվի որպես պատասխանատվությունը ծանրացնող հանգամանք՝ հորդորելով ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից եւ վարքագծից, որոնք կարող են խախտել տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության դրույթները»:

Որոշման փաստաթղթի ամբողջական տարբերակը կարող եք կարդալ այստեղ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ