Հասարակություն

Ապրիլի 15-ին մինչև ժամը 18:00 դադարեցվել է Կոմիտասի պողոտայի մի հատվածի գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. ապրիլի 15-ին մինչև ժամը 18:00 դադարեցվել է Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայով, Կոմիտասի անցուղի, Ն.Զարյան, Ն.Տիգրանյան, Բուդաղյան փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների գազամատակարարումը:

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության կանոնները:

Գազանջատման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ