fbpx
Աշխարհ

Ապրիլի 24-ը Ֆրանսիայում կնշվի որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ապրիլի 24-ը Ֆրանսիայում հռչակել է Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր: Այս մասին նա հայտարարել է փետրվարի 5-ին՝ ելույթ ունենալով Ֆրանսիայում հայկական ընկերությունները համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքի ժամանակ: Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։

Մակրոնի խոսքով՝ Ֆրանսիան 1915 թվականից ի վեր մարդկության ու քաղաքակրթության դեմ հանցագործությունը կոչում է Ցեղասպանություն, «որը տևական պայքարից հետո արդեն օրենքով այսպիսին է ճանաչվել 2001 թվականին»:

«Ֆրանսահայերի պատմությունը Ֆրանսիայի պատմությունն է: Եվ քանի որ Հայոց ցեղասպանությունը մեր հիշողությունների մաս է, ապա դրա հիշատակը պետք է հարգվի մեր հանրապետությունում: Ձեզ հետ ես ուժերիս ներածին չափով կպայքարեմ ժխտման ցանկացած դրսևորման դեմ, որն անարգում է զոհերի հիշատակն ու ողջերի արժանապատվությունը»,- հավելել է Մակրոնը:

Նրա խոսքով՝ Թուրքիայի նախագահը չի կիսում Ֆրանսիայի տեսակետն ու այդ համատեքստում իրենց արժեքները, այդուհանդերձ, Մակրոնը նշել է, որ Էրդողանը ողջ թուրք ժողովուրդը չէ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ