fbpx
Հասարակություն

Ապրիլի 26-ին գազամատակարարումը ՀՀ որոշ հատվածներում կդադարեցվի

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ կատարելու նպատակով ապրիլի 26 -ին ժամը 10.00-ից մինչև ժամը 15.00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ղափանցյան փողոցի առանձնատների և «Գրին Ընդ Ռեդ» ՍՊԸ-ի, ապրիլի 26 -ին ժամը 10.00-ից մինչև ժամը 12.00-ն` Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Վանքի տափ 6-րդ թաղամասի, ժամը՝ 14.00-ից մինչև ժամը 16.00-ն Սյունիքի մարզի Հարթաշեն համայնքի, իսկ ժամը՝ 10.00-ից մինչև ժամը 17.00-ն Կոտայքի մարզի Գեղաշեն համայնքի գազասպառողների գազամատակարարումը:

Այս մասին հայտարարություն է տարածել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը:

«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:

Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ