fbpx
Իրավական

Ապրիլի 30-ից մայիսի 2-ը ՀՀ ոստիկանության կողմից բացահայտվել է հանցագործության 110 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 30-ից մայիսի 02-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 110 դեպք, այդ թվում՝ 7-ը նախկինում կատարված։

Մասնավորապես՝ խարդախության 31, մարմնական վնասվածք հասցնելու 23, անձնական ունեցվածքի գողության 14, ծեծի 6, յուրացման կամ վատնման, գույքի դիտավորությամբ ոչնչացման, թմրամիջոցի հայտնաբերման և ապօրինի ծառահատման 3-ական, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման 2-ական, սպանության, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, կաշառակերության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, պետական սահմանն ապօրինի հատելու, առևտրային կաշառքի, երեխայի դաստիարակելու պարտականությունները չկատարելու, թմրամիջոցի ապօրինի շրջանառություն՝ իրացնելու նպատակով, սպառնալիքի ու ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու 1-ական դեպք:

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 3 հետախուզվող, կամավոր ներկայացել է 4-ը։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 6 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 3, մարմնական վնասվածք հասցնելու 2, բնակարանային գողության և խուլիգանության 1-ական դեպք։

Անցած 2 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 23 պատահար, ինչի հետևանքով 39 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ