fbpx
Խորհրդարան

Ապրիլյանի դեպքերը քննող հանձնաժողով կարող է հրավիրվել մոտ 40 պաշտոնյա․ Քոչարյան

2016 թվականի ապրիլյան դեպքերը հետաքննող հանձնաժողովի անդամները որոշել են գործունեության ժամկետը կես տարով երկարացնելու խնդրանքով դիմել խորհրդարանին։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովի նիստում, հարցի քննարկման ժամանակ, դեկտեմբերի 9-ին ասել է հանձնաժողովի նախագահ, կառավարող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

Հանձնաժողովի նախագահը մասնավորապես ասել է, որ իրենք չեն տեղավորվում ժամկետի մեջ՝ հաշվի առնելով նյութերի ծավալն ու մարդկանց մեծ թիվը, որոնց դեռ պետք է կանչել ու հարցաքննել։

Քոչարյանն առաջարկում է երկարացնել իր գլխավորած հանձնաժողովի ժամկետը 6 ամսով։

«Առ այսօր հանձնաժողովն ուսումնասիրել է շուրջ 2684 էջ ծավալով 147 տեքստային և 14 գրաֆիկական քարտեզներ, տեղեկատվական-վերլուծական-հետախուզական, զորքերի կառավարման օպերատիվ և այլ բնույթի գաղտնի և հույժ գաղտնի փաստաթղթեր: Ստացված փաստաթղթղերի ուսումնասիրման արդյունքների հիման վրա հանձնաժողովը անցկացրել է 21 նիստ, քննվել են տասը զինծառայողներ: Զինծառայողների քննության արդյունքում կազմվել և հնչել են շուրջ 415 հարցեր, որոնց առնչությամբ ստացվել են հետաքրքիր տեղեկություններ և պարզաբանումներ, կատարվել ճշտումներ»,-նշեց նա:

Քոչարյանի խոսքով՝ վերջնական փուլը իրականացնելու ենք պաշտոնյաների ցանկով, որոնց պատրաստվում են լսել հանձնաժողովում:

«Նրանց քանակը կարող է հասնել 40-ի: Մեր գնահատմամբ՝ դա կտևի մի քանի ամիս, վերջին 2-ը ամիսը նախատեսում ենք կազմակերպել վեր վերջնական եզրակացութան շուրջ համապարփակ աշխատանքները»,-ասաց նա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ