fbpx
Սպորտ

17:50 20/8/2019

Ափսոսում եմ, որ բաց եմ թողել ազգային հավաքականի երկու հանդիպումները. Չալըշըր

Հայաստանի ազգային հավաքականի և «Գոտեբորգի» պաշտպան Անդրե Չալըշըրը ազգային ընտրանու առաջիկա հանդիպումներին մեծ անհամբերությամբ է սպասում:

Արմեն Գյուլբուդաղյացնի գլխավորած թիմը սեպտեմբերի 5-ին պետք է մրցի Իտալիայի ազգային հավաքականի, իսկ սեպտեմբերի 8-ին՝ Բոսնիա և Հերցեգովինայի հետ:

Չալըշըրը Instagram-ի իր էջում գրառում է կատարել.

«Ափսոսում եմ, որ բաց եմ թողել ազգային հավաքականի նախորդ երկու հանդիպումները:

Այդ խաղերի օրերը համընկան իմ հարսանիքի հետ: Հույս ունեմ, որ շուտով կրկին հնարավորություն կստանամ կրելու ազգային ընտրանու մարզաշապիկը»,- գրել է ֆուտբոլիստը:

Վերեվ