fbpx
Սպորտ

Ափսոսում եմ՝Ղազախստանի հավաքականի հետ հանդիպումը չկայացավ․ Տիգրան Բարսեղյան

ՀՖՖ պաշտոնական կայքը զրուցել է Ղազախական «Աստանայում» հանդես եկող Տիգրան Բարսեղյանի հետ: Հասյաստանի ազգային հավաքականի այն ֆուտբոլիստները, ովքեր հանդես են գալիս արտերկրում, նրանց կյանքը և առօրյան ևս սահմանափակվել են։

Տիգրան Բարսեղյանը ասել է․ «Շատ եմ ափսոսում, որ Ղազախստանի հավաքականի հետ հանդիպումը չկայացավ: Շատ էի սպասում այդ խաղին: Ղազախստանում ևս հետաքրքրությունը շատ մեծ էր: Մյուս կողմից, հասկանում եմ, որ ամբողջ աշխարհում է նույն իրավիճակը, իսկ մարդկանց առողջությունն ամենակարևորն է: Հույս ունեմ, որ Հայաստանի և Ղազախստանի հավաքականները դեռ մրցելու առիթ կունենան»։

Նրա դիտարկմամբ Ղազախստանում խուճապային իրադրություն չկա, մարդիկ հանգիստ են մոտենում ստեղծված իրավիճակին և  շարունակում են պահպանել  անվտանգության բոլոր նորմերը: «Մարզումներն անցկացնում ենք մարզասրահում, անընդհատ կապի մեջ ենք ակումբի և մարզիչների հետ»-ասել է նա։

Նա պատմել է իր առօրյայի մասին։ Նշել է, որ արդեն մի քանի օր է՝ բնակվում է հյուրանոցում։ Պայմանները շատ լավն են, ոչնչի կարիք չունեմ: Իրավիճակը, ընդհանուր առմամբ, նորմալ է: Կարողանում ենք դուրս գալ հյուրանոցից, զբոսնել կամ գնալ խանութ:

 

Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus, իսկ ախտանիշների և պաշտպանվելու հիմնական միջոցառումների մասին՝ կարդալ այստեղ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ