fbpx
Աշխարհ

Իտալիայում քաղաքացին տուգանվել է շատ վաղ արթնացող աքաղաղի պատճառով

Իտալիայի Կաստիրագա Վիդարդո գյուղում ապրող Անջելո Բոլետին տուգանվել է 166 եվրոյով, քանի որ վերջինիս աքաղաղը արթանում է շատ շուտ ու խանգարում է հարևաններին։

Այս մասին հայտնում է The Guardian-ը։

Նշվում է, որ աքաղաղը արթնանում է գիշերը 04:30-ին ու իր աքլորականչով արթնացնում է շրջակայքում բնակվողներին, որոնք էլ հենց մի շարք բողոքներ են հղել իրավապահ մարմիններին ու տեղի ղեկավարությանը այս առումով։

Ըստ աղբյուրի՝ որպեսզի ոստիկանը համոզվի, որ աքաղաղը, իրոք, շատ վաղ է արթնանում, ստիպված է եղել ամբողջ գիշեր անցկացնել Բոլետիի տան հարևանությամբ։

Նշվում է նաև, որ քաղաքացին պատրաստվում է բողոքարկել տուգանքը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ