fbpx
Ընտրություններ

Արա Բաբլոյանը շնորհավորել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների առթիվ

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորել է ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների առթիվ:

Ուղերձում ասված է.

«Սիրելի հայրենակիցներ, հարգելի գործընկերներ, ավարտվեց Հայաստանի Հանրապետության նորագույն պատմության կարևոր իրադարձություններից մեկը` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները: Անկախ քաղաքական ուժերի միջև եղած տարաձայնություններից, նրանց մրցավազքից և անզիջում պայքարից, այդ ընթացքում ձևավորվեց այնպիսի մթնոլորտ, որը Հայաստանի Հանրապետության քաղաքացուն հնարավորություն տվեց ընդունելու որոշում և դրանով ուրվագծելու իր ապագա սպասումներն ու իղձերը:

Ընտրությունների արդյունքները որքան ուրախալի են խորհրդարան անցած քաղաքական ուժերի համար, կրկնակի պարտավորեցնող են, քանի որ ստանալով ընտրողների վստահությունը` քաղաքական ուժերը պետք է մշտապես հիշեն, որ ստանձնել են նույն ընտրողների սպասումների և իղձերի իրականացման հանձնառությունը, որը պետք է իրագործեն մեծ պատասխանատվությամբ:

Հույս ունեմ, որ հաջողության եք հասնելու:

Հարգելի գործընկերներ,

շնորհավորում եմ նոր խորհրդարանի ձեւավորման առթիվ և հետագա օրինաստեղծ աշխատանքում մաղթում նոր ձեռքբերումներ ու նվաճումներ հանուն Հայաստանի Հանրապետության հզորացման, Արցախի անվտանգության և մեր ժողովրդի բարօրության»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ