fbpx
Իրավական
21:09 24/10/2019

Հարցերին հստակ պատասխանել եմ․ ավարտվել է Արա Բաբլոյանի հարցաքննությունը

ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում այսօր տեղի է ունեցել ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի հարցաքննությունը։ ՀՔԾ-ի բակում լրագրողների հետ ճեպազրույցում Բաբլոյանը հայտարարեց, որ բոլոր հարցերին հստակ պատասխանել է։

Նա նշեց, որ որևէ խախտում չի արել։

Լրագրողների հարցին, թե մարտի 2-ին այդ դիմումն իսկապե՞ս տեսել է, Բաբալոյանը պատասխանեց. «Միանշանակ, որևիցե մեկը, ով ինձ ճանաչում է, ինքը չի էլ կարող պատկերացնել, որ ես կարող է առանց դիմում տեսնելու թուղթ ստորագրեմ»։ Այլ հարցերի ԱԺ նախկին նախագահը չպատասխանեց։

Արա Բաբլոյանի փաստաբան Արամ Վարդևանյանն էլ լրագրողների հետ զրույցում նշեց, որ Բաբլոյանի կարգավիճակը չի փոխվել և նա շարունանկում է ունենալ կասկածյալի կարգավիճակ։

«Ես ինքս ուղղակի այս փուլում զերծ եմ մնում մեկնաբանություններից։ Տեղի է ունեցել քննչական գործողություն՝ հարցաքննություն, հետևաբար այդ ժամանակ հարցաքննությունը իրականացվում է՝ քննիչ-պաշտպան-հարցաքննվող»,-նշեց Վարդևանյանը։

Եվ քանի որ ընթանում է նախաքննություն, Վարդևանյանը խնդրեց այլ հարցերի չպատասխանել։

«Թույլ տվեք՝ դրանից ելնելով շատ հարցերի չպատասխանեմ և չմեկնաբանեմ: ՀՔԾ-ն մի քանի օր առաջ հայտարարել էր, որ Արա Բաբլոյանն ունի կասկածյալի կարգավիճակ, կարգավիճակի փոփոխություն առկա չէ: Քննչական գործողություններ են ընթանում, հարցաքննություն է իրականացվում: Եկեք՝ որոշակի ժամանակ սպասենք, դրանից հետո շատ ավելի մանրակրկիտ ինքս իմ դիրքորոշումը կհայտնեմ, այստեղ կան մասնագիտական, նույնիսկ նեղ մասնագիտական հարցեր»,- ասաց նա՝ նշելով, որ երբ գործի նյութերի, փաստական հանգամանքների վերաբերյալ հստակ պատեկերացում կունենան, հնարավորություն կունենան դատողություններ ներկայացնել ու ներկայացնել դրանք։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ