fbpx
Աշխարհ

20:20 10/10/2019

Արաբական պետությունների լիգան շտապ ժողով է գումարելու Թուրքիայի ռազմական օպերացիայի հարցով

Եգիպտոսի արտգործնախարարության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ Սիրիայի հարավ-արևելքում Թուրքիայի ձեռնարկած ռազմական օպերացիան խիստ դատապարտելի է:

«Արաբական պետության ինքնիշխանության (սուվերենության) վրա տեղի է ունեցել բացահայտ հարձակում, ինչն անընդունելի է»:

Եգիպտոսը կոչ է արել Արաբական պետությունների լիգային շտապ ժողով է գումարել՝ քննարկելու Սիրիայի տարածքում Թուրքիայի սկսած ռազմական օպերացիայի հարցը:

Արաբական պետությունների լիգան ընդունել է Եգիպտոսի կոչը և անդամ երկրների արտգործնախարարների շտապ ժողով հրավիրելու որոշում կայացրել:

Գրում է Ermenihaber-ը։

Վերեվ