fbpx
Երևան

«Արաբկիր» զբոսայգին վերադարձվել է վարչական շրջանին

«Արաբկիր» զբոսայգին, որն ավելի շատ հայտնի է որպես «Մալականի այգի», տասնամյակներ շարունակ եղել է արաբկիրցիների սիրելի զբոսավայրերից մեկը։ Այս մասին տեղեկանում ենք Արաբկիր վարչական շրջանի Facebook-ի էջից:

«Վերջին շրջանում, սակայն, լինելով տարբեր վարձակալների և ենթավարձակալների տրամադրության տակ, զրկվել է խնամքից՝ կուտակելով բազմաթիվ խնդիրներ և առաջացնելով բնակիչների արդարացի զայրույթն ու դժգոհությունը։ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը ստանձնելուց ի վեր այգու խնդիրը եղել է իմ ուշադրության կենտրոնում։ Տևական և հետևողական բանակցությունների արդյունքում 50 տարով վարձակալության տրված Արաբկիրի ամենամեծ՝ մոտ 3 հա մակերես ունեցող այգին այսօր վերադարձվել է վարչական շրջանին։

Գնահատում եմ պարոն Երիցյանի այն ջանքերը, որոնց արդյունքում կարողացել է զերծ պահել այգին մասնատումից և ողջախոհությունը, որի շնորհիվ հարցը լուծվեց փոխըմբռնման շրջանակում: Այգու հետ կապված ծրագրերն ու անելիքները շատ են, սակայն կան առաջնահերթություններ, որոնց միտված աշխատանքներն իրականացվելու են հենց այս պահից։ Այգում կան էնդեմիկ բուսատեսակներ, որոնց պահպանումը և , ընդհանրապես, ֆլորայի վերականգնումը թիվ մեկ խնդիներից է։ Ուստի, առաջնային է ոռոգման ցանցի ստեղծումը, ինչի ուղղությամբ աշխատանքներն արդեն մեկնարկել են։ Այսպես քայլելու ենք առաջ», – նշել է վարչական շրջանի ղեկավարը:

https://www.facebook.com/Arabkirvarchakanshrjan/posts/2587810611269818?__xts__[0]=68.ARAXccbFEZADAk7q6w_uaVahcU-64uk7Kh5cQkb1b4YsPz3vJV-d_w-A99ICQOr6rzQmz9qMB3pAcZXEfXBOXKjj1hvUNHP1kqQ5vh66D0RbR3wnB8iT5RAGd5JOp3rR9yiJ_vNa2CuctYPr8XWDIH79_NV8Byus02FpaSmYkFeHtQ488n04NXFUDCsOV0QT4132AjEDWkOcpCGKuwz962fNgQgImPqMPqsvS3jPSSKPRCmTOZi0tZjE5Srg0Yi71hADbHAgaPz67r5YOtJrxkEIDWIYIdqlPi6V-Iio3QrSIM8rAc7jOhFAmqRA5VjHYIAxeUEbIt1inLxKb5-_jau5bA&__tn__=-R

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ