fbpx
Իրավական

Արաբկիրում կատարված բնակարանային գողությունը բացահայտվեց

Ապրիլի 10-ին, ժամը 16.45-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին մի քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ նույն օրը, ժամը 10.10-ին, անհայտ անձը, օգտվելով բնակարանի մուտքի դռան բաց լինելու հանգամանքից, մտել է ներս և խոհանոցում գտնվող դրամապանակից գողացել 100.000 դրամ, իսկ ննջասենյակից՝ ոսկյա զարդեր:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, Արաբկիրի և Արտաշատի բաժինների ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզել են, որ գողությունը կատարել է 1989 թ. ծնված Գեղամ Մ.-ն, որը ապրիլի 11-ին, ժամը 21.30-ին, բերման է ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին:

Գեղամ Մ.-ն ներկայացվել է քննչական բաժին և ձերբակալվել:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է նախաքննություն:

***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ