fbpx
Արցախ

Արցախի բնակչությանը օգնելու համար ԱՀ ԱԻՊԾ-ին Հայաստանից միացել է հերթական խումբը

ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է, որ Արցախի բնակչությանը մատուցվող աշխատանքներում ընդգրկված արտակարգ իրավիճակների պետական ծառայության ջոկատներին օգնելու նպատակով, այսօր մայր Հայաստանից միացավ հերթական խումբը:

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի 9 հոգանոց թիմը Գեղամ Շախբազյանի գլխավորությամբ, պատրաստակամություն են հայտնել ոչ միայն ապաստարաններում պատսպարված մեր հայրենակիցներին պարենային մթերք ու դեղորայք մատակարարել, այլև կատարել ցանկացած առաջադրանք, իրենց նպաստը բերելով պատերազմող Արցախին:

ԱԻ պետական ծառայության տնօրեն գնդապետ, պարետ Կարեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի անձնակազմին՝ թիկունքային աշխատանքներում ընդգրկվելու և իրենց վերապահված առաքելությունը պատասխանատվությամբ կատարելու համար:

https://www.facebook.com/RescueServiceOfTheNKR/posts/3789776857723428

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ