Իրավական

ՄԻՊ-ի արագ արձագանքման արդյունքում քաղաքացու կենսաթոշակի վրա դրված արգելանքը վերացվել է

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանւ կայքից տեղեկանում ենք, որ թոշակառուն խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը իր կենսաթոշակի վրա դրված արգելանքը վերացնելու հարցում:

Ըստ ներկայացված բողոքի՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից արգելանք է դրվել քաղաքացու կենսաթոշակային հաշվի վրա 100 տոկոսի չափով: Արդյունքում, ինքը չի կարողացել տնօրինել իր գումարը:

Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման արդյունքում, նոր կորոնավիրուսային (COVID-19) համաճարակի հիմքով հայտարարված արտակարգ դրության պայմաններում, քաղաքացու կենսաթոշակի վրա դրված արգելանքն ամբողջությամբ հանվել է:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ