fbpx
Սպորտ
23:40 28/11/2019

Եվրասիական Լիգա․ Արագածը 25 միավորի տարբերությամբ պարտվեց Բորիսֆենին

Բասկետբոլի Եվրասիական լիգայի կանոնավոր առաջնության հերթական տուրում Հայաստանի չեմպիոն «Արագածը» 76:101 հաշվով պարտվել է բելառուսական «Բորիսֆենին»:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել Դևին Ջոնսոնը, որը «Բորիսֆենի» կազմում վաստակել է 27 միավոր։

«Արագածը» 6 խաղերում տարել է 3 հաղթանակ և կրել 3 պարտություն:

Հիշեցնենք, որ Եվրասիական լիգային մասնակցում են նաև «Ուրարտուն», ղազախական «Բարսի Ատիրաուն», Ռուսաստանը ներկայացնող Տուլայի «Արսենալը» և ՄԳԱՖԿ-ը: Կանոնավոր առաջնությունից հետո 4 թիմեր պայքարը կշարունակեն չեմպիոնի կոչման համար:

Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ