fbpx
Արցախ

Ադրբեջանցիները Նոր Ղազանչի ուղղությամբ 400 մետր առաջ են եկել, բայց նորից վերադարձել են ելման դիրքեր

Ադրբեջանցիները փորձել են հաստատվել իրենց դիրքերից 400 մետր ներքև՝ դեպի Մարտակերտի Նոր Ղազանչի գյուղի ուղղությամբ, բայց առաջ գալուց հետո կրկին հետ են վերադարձել ելման դիրքեր։

Այս մասին լուրերը հաստատել են Մարտակերտի ղեկավար Հայկ Բախշյանն ու Արցախի նախագահի մամուլի խոսնակը Լուսինե Ավանեսյանը։

Բախշյանն ասել է, որ ադրբեջանցի զինվորականները առաջ եկել են 400 մետր, բայց ապրիլի 27-ին՝ Արցախի նախագահի միջամտությամբ, նրանց հետ բանակցությունների են դուրս եկել Պաշտպանության բանակի ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները, որից հետո ադրբեջանցիները ելման դիրքեր են վերադարձել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ