«Արսենալը» պատրաստվում է իր մարզադաշտի մոտ տեղադրել թիմի նախկին մարզիչ Արսեն Վենգերի արձանը։
Ինչպես հայտնում է The Telegraph-ը, ակումբը ցանկանում է դա անել արդեն 2023 թվականին:
Լոնդոնցիները վաղուց էին ծրագրել հավերժացնել Վենգերի անունը, սակայն նախկին մարզիչը հրաժարվել էր թիմի հանդիպումներին ներկա գտնվել 2018 թվականին ակումբից հեռանալուց հետո։
Վենգերն առաջին անգամ ներկա է գտնվել իր նախկին թիմի հանդիպմանը դեկտեմբերի 26-ին, երբ «Արսենալը» 3:1 հաշվով հաղթեց «Վեսթ Հեմին»:
