fbpx
Սպորտ

Բարսելոնան պատրաստվում է առաջարկ անել Բավարիային

Բարսելոնան դեռ ցանկանում է ձեռք բերել «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն և պատրաստ է լեհ ֆուտբոլիստի տրանսֆերը գնելու չորրորդ առաջարկը կատարել՝ բավարարելով գերմանական ակումբի ֆինանսական պահանջները, հայտնում է sport1.de-ն։

Ըստ աղբյուրի՝ իսպանական գրանդը պատրաստ է վճարել «Բավարիայի» կողմից պահանջվող 50 միլիոն եվրոն։ «Բարսելոնայի» վերջին առաջարկը կազմում էր 40 միլիոն եվրո, սակայն այն մերժվել էր գերմանական ակումբի կողմից:

ասվում է նաև, որ ՊՍԺ-ն ևս չի կորցրել հարձակվողի նկատմամբ հետաքրքրությունը և ցանկացած պահի կարող է միանալ նրա տրանսֆերային մրցավազքին:

«Բավարիայի» ղեկավարներն էլ իրենց հերթին փորձում են պահել Լևանդովսկուն, քանի որ տրանսֆերային շուկայում նրան համարժեք փոխարինող չեն գտնում։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ