fbpx
Խորհրդարան

Առաջարկում եմ ԱԺ արտագնա նիստ կազմակերպել Գյումրիում. Սերգեյ Բագրատյան

Այսօրվա Ազգային ժողովի նիստի ընթացքում ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը խորհրդարանում հայտարարությունների ժամին անդրադարձավ ԱԺ աշխատանքին:

«Այս քառօրյան էլ վաղը կսպառենք, կարելի է ասել՝ թերբեռնված ռեժիմով ենք աշխատում, առաջարկում եմ՝ դիմենք ԱԺ նախագահին և խորհրդին՝ հաջորդ երկու օրերը կազմակերպել արտագնա նիստ Գյումրիում, որտեղ ավագանու հետ կարող ենք քննարկել նիստը, տեղում կազմակերպել քաղաքացիների ընդունելություն»,- նշեց պատգամավորը:

Մեջբերելով հայտնի խոսքը՝ «Երբ Մուհամմեդը չի գնում սարի մոտ, սարը պետք է գնա Մուհամմեդի մոտ», Մուհամեդը կոչ արեց անջրպետը հաղթահարել, լսել քաղաքացիներից այն խնդիրները, որոնք օրենսդրական նախաձեռնություն կարող են դառնալ, հետագայում էլ որդեգրել այս մշակույթը:

«10 մարզ ունենք, 10 արտագնա նիստ կարող ենք անել: Հաճախ ասում են՝ մենակ ընտրությունների ժամանակ եք հիշում մեզ, գոնե ընտրությունների ժամանակ կասենք՝ առնվազն 10 անգամ հիշել ենք»,- ասաց Բագրատյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ