Կրթություն

Դասղեկների վարձատրության համար առաջարկվել է կիրառել 10-20 տոկոս հավելավճար

Քննարկվել է դպրոցների ֆինանսավորման նոր կարգը, հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ Facebook-ի պաշտոնական էջում։


Նշվում է, որ դասղեկների վարձատրության համար առաջարկվել է կիրառել 10-20 տոկոս հավելավճար` ըստ դասարանում աշակերտների թվի:

Մեթոդմիավորման նախագահների համար առաջարկվում է 10 տոկոս հավելավճար:

Միաժամանակ նոր կարգի անցումային դրույթներով նախատեսվում է, որ եթե ֆինանսավորման նոր կարգի գործարկման պահին դպրոցներում առկա դրույքաչափերն ավելի բարձր են, քան նախատեսվում է նոր կարգով, ապա պահպանվում է ավելի բարձր աշխատավարձը:


«Խնդիրներին պետք է նայել, ոչ թե իրավիճակի, այլ ընդհանուր քաղաքականության համատեքստում: Այժմ մշակվում է նաև ուսումնական հաստատություններին լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու կարգը, որը դպրոցներին հնարավորություն կտա կատարողական ցուցանիշների հիման վրա ունենալ նաև հավելյալ ֆինանսական միջոցներ»,- նշել է նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ