fbpx
Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանի ՌԴ-ին առաջարկը հետաքրքիր էր

Նիկոլ Փաշինյանի ՌԴ-ին առաջարկը հետաքրքիր էր.

Կամ ստացիր միջազգային մանդատ, կամ դիմիր թող համալրեն այլ երկրների զորամիավորումներ, որպեսզի հնարավոր լինի կատարել խաղաղապահ առաքելություն։ Բնականաբար պատասխան է լինելու՝ ձայն բարբառոյ յանապատի։

Նիկոլ Փաշինյանն անձամբ է ահաբեկման ենթարկվել նոյեմբերի իննից առաջ էլ, այդ փաստաթուղթը ստորագրելուց էլ և դրանից հետո էլ։ Դա փաստ չէ, դա ուղիղ ոչ ոք չի ասել, բայց ես այդպես եմ ընկալում փաստերը համադրելուց։ Բայց գործողություններ ամենայն հավանականության կսկսվեն։ Հուսվ եմ, որ պետական ապարատը պատրաստ է այդպիսի զարգացումներին, ընդհուպ՝ ռուսական զորքերի կողմից սադրանքների և այլ տեսակի անմարդկային վարքի՝ պերմյակովության։

Հուսամ, որ որպես հանրություն պատրաստ ենք կանխարգելելու, կանխելու ու կոտրելու նման տիպի գործողությունների մեջքը՝ հանուն մեր ազատության, հանուն մեր պայծառ ապագայի, հանուն մեր հզորացման։

Իմ զգացողությամբ մենք պատրաստ չենք, դա տեղեկատվությունը կարող է հաստատի կամ հերքի, որը կարող է իմանալ իշխանությունը։ Այնուհանդերձ ես միտված եմ նրան, որ մենք, որպես հանրույթ, հիմա պետք է ոտքի կանգնենք, վեր կենանք փոփոխությունների, վեր կենանք ստիպելու նաև իշխանություններին, որպեսզի պահանջեն ռուսական կողմից, հակառակ դեպքում, եթե անտեսվեն, մերժվեն կամ ստանան սպառնալիքներ, քայլեր անեն դրանց Հայաստանից ու Արցախից դուրս հանելու ուղղությամբ։

Նարեկ Այվազյան

Azat.tv մեդիանախաձեռնության հիմնադիր

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ