fbpx
Աշխարհ

Առաջիկա օրերին Սաակաշվիլին կվերադառնա Ուկրաինա

Միխեիլ Սաակաշվիլին որոշել է վերադառնալ Ուկրաինա առաջիկա օրերին: Այդ մասին ՈՒՆՆ-ին հայտնել են սեփական աղբյուրները:

Ակնկալվում է, որ Սաակաշվիլին Ուկրաինա կհասնի չորեքշաբթի՝ մայիսի 29-ին:

Ավելի վաղ Սաակաշվիլին հայտարարել էր, որ պատրաստվում է վերադառնալ Ուկրաինա, քանի որ համարում է, որ Կիևն ու Օդեսան նրա երկրորդ տունն է: Նա նաև հայտարարել է, որ ցանկանում է վերականգնել ուկրաինական քաղաքացիությունը: Նրա փաստաբանն արդեն փոխանցել է համապատասխան դիմումը Ուկրաինայի նախագահի գրասենյակ:

Հավելենք, որ Սաակաշվիլիի նկատմամբ գործում է Ուկրաինա մուտքի արգելք մինչև 2021 թվականը:

2018 թվականի փետրվարին Սաակաշվիլիին վտարել էին Ուկրաինայից Լեհաստան որպես անձ, որն անօրինաբար ժամանել էր այդ երկրից 2017 թվականի սեպտեմբերի 10-ին: Այժմ քաղաքական գործիչը բնակվում է Նիդերլանդներում:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ