fbpx
Սպորտ

Առաջին անգամ՝ Աֆրիկայում

Միջազգային օլիմպիական կոմիտեի գործկոմի որոշումով ամառային պատանեկան օլիմպիական չորրորդ խաղերը կանցկացվի Սենեգալի մայրաքաղաք Դաքարում ՝ 2022թ. հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 9-ը։

Հոկտեմբերի վերջերին Սենեգալում եղանակը չորային է և մրցաշարերը հնարավոր է անցկացնել բացօթյա խաղահրապարակներում։ Կարևոր է և այն ,որ մրցողները կմասնակցեն նոյեմբերի 1 –ին կայանալիք Աֆրիկայի երիտասարդության օրվան նվիրված տոնակատարությանը։

Գործկոմը հաստատել է «Դաքար -2022» խաղերի ծրագրում ընդգրկել նաև ուշու և «խառը թիմ» անվանումով / չորսական տղաներ ու աղջիկներ ունեցող / բեյսբոլ –5 մարզաձևերը։ Դրանք մատչելի են սենեգալցի երիտասարդների համար։ Ի դեպ, ուշուն մեծ տարածում է գտել և այժմ այդ մարզաձևով աշխարհում զբաղվում է ավելի քան 120 միլիոն մարդ։

Ավելորդ չէ նշել,որ ընդհանրապես առաջին անգամ է օլիմպիական մարզահանդես անցկացվելու «Սև աշխարհամասում»։

Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ