Հասարակություն

Առաջին անգամ ենք համաճարակի և պատերազմի մեջ միաժամանակ․ Ֆիդանյան

Պատմաբան Դավիթ Ֆիդանյանը Facebook-ի իր էջում գրել է․

«4695 թեստավորումից 2241-ը դրական է: Այսինքն գրեթե 50%: Քսանվեց մարդ մահացել է: 30 տարվա պետություն ենք ու առաջին անգամ ենք համաճարակի և պատերազմի մեջ միաժամանակ: Համաշխարհային պատմություն կարդալու հետ սեր էլ չունենք, որպեսզի անցյալի դառը էջերից հասկանանք թե համաճարակը ինչ սարսափների կարող է հանգեցնել պատերազմող երկրում:

Հասկացեք` մեր բառադիությամբ մեր տգիտությամբ հենց հիմա կտրում ենք էն ճյուղը որի վրա նստած ենք:

Խելացի և զարգացող հասարակությունները դժվարին իրավիճակներում կարողանում են դասեր քաղել թեկուզ ուրիշների անցյալի դառ փորձից: Ցավոք մենք ընտրեցինք աղետը սեփական մաշկի վրա զգալու տարբերակը:

Ես հույս ունեմ, որ գալիք մեր սերունդները, եթե հանկարծ, այսպիսի իրավիճակում հայտնվեն, ապա իրենք այնքան խելացի կլինեն, որ նայելով մեր սխալներին չեն կրկնի նույնը»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ