fbpx
Սպորտ

Առաջին անգամ կազմակերպվում է «Երևանի գավաթի» խաղարկություն

Երևանի շախմատի ֆեդերացիան առաջին անգամ կազմակերպում է «Երևանի գավաթի» խաղարկություն, որը կրելու է շարունակական բնույթ, հայտնում են ՀՀ շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքից։

Մրցաշարը կտևի սեպտեմբերի 5-ից 21-ը ներառյալ:

ՀՇՖ-ից տեղեկացնում են, որ մասնակցել կարող են սկսնակից մինչև գրոսմայստեր: Մրցաշարի ցուցակագրման համար պետք է հայտերն ուղարկել Երևանի շախմատի ֆեդերացիայի թիմին, եթե դեռ թիմի անդամ չեք հանդիսանում։ Հայտը հաստատվելու համար նամակում պետք է տրամադրել անձնական տվյալները։ Մրցանակային հիմնադրամը կազմում է 1 800 000 ՀՀ դրամ: Հաղթողը կպարգևատրվի գավաթով։

Երևանի գավաթ 1-ին խաղարկության կանոնադրությունը կարող եք կարդալ այստեղ։

Հավելված – աղյուսակը՝ այստեղ։․

Նշվում է նաև, որ մրցաշարում իրենց մասնակցությունը հաստատել են գրոսմայստերներ Մարտիրոսյան Հայկը, Սարգսյան Շանթը, Անդրիասյան Զավենը, Հայրապետյան Հովիկը, Պետրոսյան Մանուէլը, Հովհաննիսյան Ռոբերտը, Դանիելյան Էլինան և կանանց գրոսմայստեր՝ Սարգսյան Աննան։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ