fbpx
Աշխարհ

Առաջին անգամ մարդու է վիրահատել ռոբոտը

Perceptive ընկերության մշակած արհեստական բանականությամբ օժտված ռոբոտ ատամնաբույժն առաջին անգամ ատամնաբուժական միջամտություն է կատարել մարդու վրա: Այս մասին գրում է New Atlas բժշկագիտական հանդեսը։

Ըստ գիտնականների՝ բարձր ճշգրտության 3D սկաների օգտագործումը հնարավորություն է ընձեռում առանց ռենտգենյան ճառագայթների կիրառման բերանի խոռոչի մանրամասն մոդել ստեղծել, ինչն արագացնում է գործընթացը և նվազեցնում հիվանդի վրա վնասակար ազդեցությունը։

Ատամի մետաղաշապիկի տեղադրման համար ատամի պատրաստման առաջադրանքը ռոբոտին հաջողվել է կատարել ընդամենը 15 րոպեում, մինչդեռ սովորական ատամնաբույժին դրիա համար մոտ երկու ժամ է պահանջվում։ Ռոբոտը մշակող ընկերության ներկայացուցիչները պնդում են, որ մեքենան ի վիճակի է անվտանգ աշխատել նույնիսկ հիվանդի կտրուկ շարժումների դեպքում: Մարդկանց վրա անցկացված բոլոր փորձարկումները բարեհաջող են անցել:

Perceptive-ի գործադիր տնօրեն Քրիս Սիրիելոյի խորին համոզմամբ իրենց նորարարությունը կբարելավի ատամնաբուժական նոր պրոցեդուրաների (ընթացակարգերի) ճշգրտությունն ու արդյունավետությունը, միաժամանակ դրանք մարդկանց ավելի լայն շրջանակի համար ավելի մատչելի կդարձնի:

Ընդսմին Սննդամթերքի և դեղերի որակի սանիտարական վարչությունը դեռևս հավանություն չի տվել ռոբոտի ներդրմանը: Ընկերությունը ծրագրում է ընդլայնել սարքավորման գործառնական կիրառությունն ու ավելացնել բժշկական նոր ընթացակարգերը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ