Կրթություն
14:11 28/04/2020

Առաջին դասարանցիների ընդունելությունը կկատարվի օնլայն

Այսօր` ապրիլի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդեասյնաը հայտնել է, թե դպրոց ընդունվելու համար առաջին դասարանցիներին, երբ պետք է գրանցել:

Անդրեասյանը հայտնել է, որ անցած տարի Երևանում առաջին դասարանցիների ընդունելությունը կատարվել է օնլայն տարբերակով, իսկ այս տարի ամբողջ հանրապետությունում կօգտագործվի այդ մեթոդը:

«Մենք համապատասխան փոփոխություններ ենք իրականացրել նախևառաջ հանրակրթության մասին օրենքում, որի փոփոխություններն ուժի մեջ մտան ապրիլի 2-ին։ Դրանով սահմանել ենք առաջնահերթյունները, որ նույն դպրոցում քույր, եղբայր ունեցողները կամ այդ դպրոցում աշխատողների երեխաներն ունենան ուումնական հաստատությունում ընդգրկման որոշակի առաջնահերթություն։ Նախատեսել ենք հունիսի առաջին տասնօրյակում գործընթացի կազմակերպումը նաև հաշվի առնելով անցյալ տարի որոշակի տվյալների ճշգրտման հետ կապված խնդիրները այս տարի ավելի վաղ՝ մարտ ամսից, փորձել ենք իրականացնել բոլոր փորձարկումներն ու ճշտումները, որպեսզի որևէ տեխնիկական խնդիրներ չունենանք»,– ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ