Ավտոբուս և գնացք․ ներկայացվել է աշխարհի առաջին երկռեժիմ տրանսպորտային միջոցը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)-Azat TV
Գիտություն
23:00 08/01/2022

Ավտոբուս և գնացք․ ներկայացվել է աշխարհի առաջին երկռեժիմ տրանսպորտային միջոցը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ճապոնիայում վերջերս ներկայացվել է աշխարհի առաջին երկռեժիմ տրանսպորտային միջոցը՝ հնարամիտ գյուտ, որը թույլ է տալիս այն վարել ինչպես ավտոբուս ճանապարհներին և որպես գնացք՝ երկաթգծի վրա:

Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը, յուրատեսակ հիբրիդային տրանսպորտային միջոցը ներկայացվել է անցյալ ամիս Ճապոնիայի Տոկուշիմա պրեֆեկտուրայի Կայյո քաղաքում:

Նորույթը գերազանցում է սպասելիքները հարմարապեության և գործնականության տեսանկյունից: Այն հնարավոր է վարել սովորական ռետինե անվադողերով, սակայն երբ կարիք է լինում մեքենան դնել գնացքի ռեժիմի վրա, մի զույգ մետաղական անիվներ են իջեցվում:

Ռեժիմների փոփոխությունը տևում է 15 վայրկյան: Այն աշխատում է դիզելային վառելիքով և նախատեսված է 21 ուղևորի համար: Արագությունը հասնում է 60 կմ/ժամի գնացքի ռեժիմում և 100 կմ/ժամի՝ ավտոբուսի ռեժիմում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ