fbpx
Աշխարհ

Առաջին հումանիտար օգնությունը ժամանել է Վենեսուելա․ Գուայդո

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն հայտարարել է, որ երկիր է ժամանել առաջին հումանիտար օգնությունը, որի մուտքը երկրի պաշտոնական իշխանությունները հրաժարվում էին թույլատրել: Այս մասին ընդդիմության առաջնորդը գրել է թվիթերյան իր միկրոբլոգում:

Գուայդոն, սակայն, չի հայտնել, թե ինչ ճանապարհով է այդ օգնությունը մուտք գործել երկրի տարածք:

Ավելի վաղ, Գուայդոյի ներկայացուցիչները հայտարարել էին, որ փետրվարի 14-ին Վաշինգտոնում կկայանա միջազգային համաժողով, որը Վենեսուելայի համար կհավաքի հումանիտար օգնություն:

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն էլ այդ օգնությունը որակել է որպես «կեղծ շոու»՝ խոստանալով թույլ չթտալ օտար երկրներին խառնվել Վենեսուելայի գործերին:

Փոխանցում է shantnews.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ