Առողջապահություն

Պատվաստանյութերի առաջին խմբաքանակը ՀՀ-ում կլինի մինչև փետրվարի 15-ը

ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանն այսօր մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է, որ Հայաստանն արդեն գործող պայմանագիր ունի՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ձեռք բերելու վերաբերյալ։

Նա ասել է, որ սկզբում պատվաստվելու են բարձր ռիսկայնություն ունեցող խմբերը, որոնք կազմում են բնակչության 10 տոկոսը։ Պատվաստանյութերի առաջին խմբաքանակը Հայաստանում կլինի մինչև փետրվարի 15-ը։

Սահակյանի խոսքով՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր ձեռք բերելու համար բանակցություններ են տարվում Ռուսաստանի ու արևմտյան ընկերությունների հետ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ