Հայաստանի ազգային հավաքականը պատրաստվում է նոյեմբերի 11-ի և նոյեմբերի 14-ի առաջիկա հանդիպումներին՝ համապատասխանաբար՝ Հյուսիսային Մակեդոնիայի և Գերմանիայի հավաքականների հետ։
Հանդիպումները կայանալու են Աշխարհի առաջնության որակավորման խմբային փուլի շրջանակներում, որոնց արդյունքում հայտնի կդառնա՝ մեր ընտրանին շարունակում է պայքարը Աշխարհի առաջնությունում, թե՝ ոչ։
Մեր հավաքականը երեկ անցկացրել է իր առաջին մարզումը։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից։