Իտալական «Ռոմայի» հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նշել է, որ Հռոմում իրեն միշտ էլ տանն է զգացել։
««Ռոմայի» հետ համաձայնություն ունենք, որ կխաղամ Հռոմում մինչև 2021 թվականը և դրա համար շատ ուրախ եմ: Հռոմում միշտ էլ ինձ տանն եմ զգացել:
Թեպետ երկու վնասվածք ստացա, բայց առաջին մրցաշրջանը «Ռոմայում» հաջող էր:
Լավ մարզավիճակում եմ, և կցանկանայի պահպանել այն», – ասել է Մխիթարյանը՝ UEFA-ի հետ զրույցում:
