fbpx
Մարզեր

Առաջին օգնության մրցումներ Տավուշի մարզում

Այսօր Իջևանի քանդակների այգում տեղի ունեցան առաջին օգնության մրցումներ։ Միջոցառումը կազմակերպել էր Հայկական կարմիր խաչի ընկերության առաջին օգնության թիմը Զառա Խուդոյանի գլխավորությամբ՝ Հայկական կարմիր խաչի կամավորների և առաջնորդության հրահանգիչների միջոցով։

Ծրագրի հովանավորն էր Կարմիր խաչի միջազգային կոմիտեն իր տեխնիկական և ֆինանսական աջակցությամբ։ Մրցումներին մասնակցում էր Տավուշի մարզի քաղպաշտպանության ջոկատների 12 թիմ։

Առաջին անգամ թիմ էր հրավիրվել նաև Արցախի Հանրապետությունից։

Մրցակիցների առաջին օգնության հմտություններն ստուգելու նպատակով նախապատրաստվել էր 12 կայան, որտեղ ներկայացված էին տարբեր առաջադրանքներ։ Վարժությունների մեջ մտնում էին զանազան դեպքեր՝ ավտովթար, խաղահրապարակում ընկած երեխային առաջին օգնություն, սրտի կանգ, աճյունի տեղափոխում, ուժեղ արյունահոսություն, տուժածի տեղափոխում և այլն։

Պայքարը 13 թիմերի միջև թեժ էր ու լարված։ Համառ պայքարի արդյունքում 1-ին տեղը գրավեց Մովսեսի թիմը, 2-րդ տեղում Չինարին էր, 3-րդ տեղը բաժին հասավ Կոթիի ներկայացուցիչներին։

Մրցանակային տեղեր գրաված թիմերը պարգևատրվեցին գավաթներով և արժեքավոր նվերներով։ Տեղեկացնենք նաև, որ Մովսեսի թիմը նախորդ տարի էլ առաջին օգնության մրցումներում եղել է առաջինը։

Այս մասին տեղեկացնում են Տավուշի մարզպետարանի պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ