Ամառային 32-րդ Օլիմպիական խաղերի թենիսի կանանց մենապայքարում անակնկալ է գրանցվել։
Աշխարհի առաջին ռակել Էշլի Բարտին չի կարողացել մեկնարկում հաղթահարել իսպանացի Սառա Սորիբես Տարմայի արգելքը։
Բարտին պարտվել է 2 սեթերում՝ 4-6 և 3-6 հաշիվներով։ Պայքարը տևել է 1 ժամ և 34 րոպե։
Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերն անցկացվում են Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում։
https://www.youtube.com/watch?v=7CPpO15YQac