Սպորտ

Չէինք սպասում, որ Ճապոնիան առաջին տեղը կզբաղեցներ իր խմբում․ Մայեր

Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լովրո Մայերը կիսվել է Ճապոնիայի հավաքականի մասին իր կարծիքով, որի հետ իր թիմը հանդիպելու է Կատարում կայանալիք Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչի փուլում։

«Այս Աշխարհի առաջնությունում արդեն շատ անակնկալներ են եղել: Եթե ​​դուք թերագնահատում եք ձեր մրցակցին, ապա ի վերջո կարող եք և դուք հիասթափվել։ Հետևաբար, այս համատեքստում դժվար է հասկանալ, թե ինչ է նշանակում լինել ֆավորիտ։

Սպասու՞մ էինք, որ Ճապոնիան առաջին տեղը կզբաղեցնի իրենց խմբում: Մենք դա չէինք սպասում, ոչ ոք չէր սպասում։ Բայց շնորհավո՜ր, Ճապոնիա: Ժամանակակից ֆուտբոլում ամենակարևորը քաջությունն ու սիրտն են, և այս առումով նրանք միանշանակ արժանի են փլեյ-օֆֆ դուրս գալուն։ Սպասում ենք դժվարին հանդիպման»,- Մայերի խոսքերը մեջբերում է ֆրանսիական L’Equipe-ը:

Խորվաթիայի և Ճապոնիայի հավաքականների հանդիպումը կկայանա երկուշաբթի՝ դեկտեմբերի 5-ին։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 19:00-ին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ