Զինված Ուժեր

Ամեն անգամ առաջնագծից վերադառնում եմ նոր ու թարմացված ուժերով․ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Facebook-ի իր էջում լուսանկարներ է տեղադրել, որոնց կից գրել է․

«Ամեն անգամ առաջնագծից վերադառնում եմ նոր ու թարմացված ուժերով: Մեր տղաների մարտական ոգին ու տրամադրվածությունը հաղթանակի հանդեպ միայն մեծ վստահություն է ներշնչում:

Արհեստավարժ զինվորականների, ժամկետայինների և աշխարհազորի սերտ փոխգործակցված աշխատանքն ու կողք-կողքի ճիշտ գործելու ունակությունն ամեն օր արտահայտվում են նոր սխրանքներով:

Եվ այսօր շատ կարևոր է, որպեսզի նրանց ոգևորությունն ու վճռականությունը վարակիչ դառնան նաև թիկունքում գտնվողների համար:

Թշնամու դեմ արդյունավետ պայքար մղելու և հաղթանակի հասնելու բոլորիս հավաքական ցանկությունը կարող ենք կյանքի կոչել մեր ուժերի նկատմամբ անվերապահ հավատի ու միասնական ջանքերի շնորհիվ»։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ