fbpx
Զինված Ուժեր

Առաջնագծում նոր իրադարձություններ կարող են զարգանալ. Տիգրան Աբրահամյան

«Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը Tert.am-ի հետ զրույցի ժամանակ հայտնել է, որ վերջին մեկ ամսվա ընթացքում հակառակորդն Արցախի ուղղությամբ ակտիվացել է:

«Պաշտպանության բանակի՝ հակառակորդի խախտումների ու կրակոցների թվի վերաբերյալ ամենշաբաթյա ամփոփիչ հաղորդագրությունները, վերջին մեկ ամսվա ընթացքում՝ հետտավուշյան ժամանակահատվածում, աճի մտահոգիչ դինամիկա են դրսևորում։

Ցավալիորեն պետք է արձանագրել, որ տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը, բանակցային գործընթացում ստեղծված իրավիճակը, Ադրբեջանում այս փուլում տարվող քաղաքականությունն ու Թուրքիայի ակտիվացող անկայունացնող գործոնը հուշում են, որ առաջիկա ժամանակներում իրավիճակի լիցքաթափում չենք ունենա։ Ավելին՝ առաջնագծում նոր իրադարձություններ կարող են զարգանալ, որոնք տարբեր բնույթի սադրանքների և գործողությունների կարող են հանգեցնել»։

Ավելի մանրամասն կարող եք կարդալ այստեղ:

https://www.facebook.com/photo.php?fbid=3298302030235292&set=a.119440614788132&type=3&theater

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ