Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը գրառում է կատարել Facebook-ում: Խոսնակը հայտնում է, որ ադրբեջանական կողմը ապատեղեկատվություն է շարունակում տարածել:
«Հակառակ ադրբեջանական կողմի տարածող ակտիվ ապատեղեկատվությանը, նշեմ, որ առաջնագծում թշնամին ոչ մի հաջողություն չունի: Թուրքական և ահաբեկչական տարբեր խմբավորումներից կազմված ադրբեջանական զորքն ամենուրեք հանդիպում է Պաշտպանության բանակի կոշտ ու կործանիչ հարվածներին»,-ասվում է գրառման մեջ:
https://www.facebook.com/poghosyan.vahram/posts/4051340128216477