fbpx
Քաղաքականություն

Առաջնայինը ՀՀ ազգային շահերն են․ ԱԳ փոխնախարարը խոսեց 3+3 ձևաչափի մասին

agn

ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահե Գևորգյանն այսօր ԱԺ-ում խոսեց նաև, այսպես կոչված, «3+3» ձևաչափի մասին։

Գևորգյանն ասաց, որ իրենց կարևոր է, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ոչ մի կրկնօրինակում չլինի։ Նա նշեց, որ նման բոլոր առաջարկները դիտարկվում են։

Գևորգյանի խոսքով՝ միջազգային քաղաքականությունում վերջին շրջանում գլոբալ խաղացողներին զուգահեռ ի հայտ են գալիս տարածաշրջանային ուժեղ խաղացողներ։ Ստեղծվում են որոշակի եռաստիճան ձևաչափեր՝ գլոբալ խաղացողների մասնակցությամբ։ Կան մի քանի տարածաշրջանային համագործակցության առաջարկներ, որոնցից մեկը «3+3»-ն է։

Փոխնախարարն ընդգծեց, որ իրենց համար առաջնայինը Հայաստանի ազգային շահերի պաշտպանությունների, ինչպես նաև վտանգների ու ռիսկերի հաշվարկը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ